Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների հիմնական նպատակը իշխանափոխությունն է: Այդ մասին հայտնել NEWSru.com-ը' վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

 

«Այդ պատժամիջոցները նպատակ ունեն ավերել ՌԴ տնտեսությունն ու հասարակական բողոքի ալիք առաջացնել: Արևմուտքը հստակ ցույց է տալիս, որ նրանք չեն ցանկանում փոխել քաղաքականությունը, այլ ցանկանում են հասնել իշխանափոխության»,-ասել է Լավրովը:

 

Նախօրեին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել: