ՌԴ ԱԴԾ-ն կասեցրել է Ուկրաինայից ԵՄ երկրներով 27 ինքնաշեն ռումբի տեղափոխումը Ռուսաստան։ Դրանք թաքցված են եղել սրբապատկերների և եկեղեցական պարագաների մեջ: Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 1-ին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։

Հստակեցվում է, որ ուժայինները, մաքսավորների հետ միասին, թույլ չեն տվել արտասահմանյան արտադրության պայթուցիկների ներկրումը Ռուսաստան։

 

Նշվում է, որ բեռը գնացել է Ուկրաինա-Ռումինիա-Հունգարիա-Սլովակիա-Լեհաստան-Լիտվա-Լատվիա-Ռուսաստան երթուղով:

«Հայտնաբերվել է 27 ինքնաշեն պայթուցիկ՝ քողարկված սրբապատկերներով և պատրաստ օգտագործման համար, 70 կիլոգրամ արդյունաբերական արտադրության բարձր հզորության պլաստիկ պայթուցիկ, 91 էլեկտրական պայթուցիչ և РПГ-7-ի մասեր»,- ասվում է ՌԴ ԱԴԾ հաղորդագրության մեջ։

 

Գերատեսչությունը նշում է նաև, որ հանցագործության մեջ ներգրավված անձն արդեն կալանավորվել է։

Տեսանյութը՝ այստեղ։