«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության օրվա հետ կապված համակարգում պարգևավճարներ են տրվել: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, դա կատարվել է ընտրողաբար։ Մասնավորաբար, այսպես կոչված, «կաբինետային» հատվածը պարգևատրում չի ստացել, ստացել է միայն «դրսի սաստավը»։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ հանձնողական հերթական քայլից առաջ, հնարավոր ակցիաների կամ հանրահավաքների շեմին պարգևավճարներ են տրամադրվում: