ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ:
Հանրային քննարկման է դրվում էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը։
Ձեր կարծիքները և առաջարկությունները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»: