Ստամբուլի Գում Գափու թաղամասում բնակվում եւ աշխատում են բազմաթիվ հայաստանցիներ: Նրանց այնտեղ կարելի է հանդիպել յուրաքանչյուր քայլափոխին: Թուրքիայի Հանրապետությունում նկարահանած մեր հաջորդ տեսանյութը պատմում է Ստամբուլում հաստատված հայաստանցիների մասին: Գրեթե բոլորը զբաղվում են առեւտրով, մի քանիսը վաճառում են Հայաստանից ներկրված սննդամթերք, մյուսներն՝ իրացնում թուրքական ապրանքներ: