Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում մարտի 23-ին սպանվել է Հայաստանի 49-ամյա քաղաքացի Դրագոս Ք.-ն, ով իր տանը ծեծի է ենթարկվել Հուսեյն Յ.-ի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» օրաթերթը:

 

Ոստիկանությունը քննություն է իրականացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ Դրագոսն իր տունը վարձակալելու է տվել Ֆաթմա Յ.-ին, ով զբաղվում է մարմնավաճառությամբ: Հանցագործության օրը հայաստանցին սպանվել է հենց Ֆաթմայի հաճախորդի կողմից, ով մահացու ծեծի է ենթարկել Դրագոսին:

 

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ֆաթմա Յ.-ին, Հուսեյն Յ.-ին և Ռասիմ Բ.-ին: