«Օրենքով գող» Դավիդ Ալխանիշվիլիին,ով քրեական աշխարհում հայտնի է «Դաթո Պանկիսկի» մականունով, դեկտեմբերի 22-ին Ստամբուլում սպանվել է անհայտ անձանց կողմից։
Շտապօգնության աշխատակիցներին չի հաջողվել փրկել 36-ամյա «օրենքով գողի» կյանքը։
Որոշ տվյալներով՝ Ալխանիշվիլիի սպանությունն արյունոտ վրեժ է 2011 թ. Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) զարմիկ Դավիդ Օզմանովի (Դաթո Կրասնոդարսկի) դեմ Թարիել Օնիանիի «գողական» կլանի անդամների մահափորձի համար:
Այս մասին գրում է cripo.com.ua-ն: