Ստամբուլում գնդակահարվել է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Ջոշգուն Դեմիրքոլը: Այս մասին հայտնում է «Հաբերլեր» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի՝ անհայտ անձը նրան սպանել է ԱԶԿ-ի ընտրությունների համակարգման կենտրոնի առջև: ԱԶԿ-ն Դեմիրքոլին առաջադրել էր Բեյլիքդյուզի շրջանի խորհրդի անդամի թեկնածու: Իշխող կուսակցությունը գտնում է, որ Դեմիրքոլի սպանությունը քաղաքական ենթատեքստ չունի և կատարվել է անձնական հակամարտության հողի վրա: