Factor.am-ը գրել է.
Կառավարության պահուստային ֆոնդից 51 մլն 392 հազար դրամ հատկացվեց Արդարադատության նախարարությանը։ Գումարը նախատեսված է ԴԱՀԿ պետի նախկին տեղակալ Արմեն Հարությունյանին վճարվելիք փոխհատուցման համար։ Արմեն Հարությունյանը 2019 թվականին է ազատվել պաշտոնից։ Այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ռուստամ Բադասյանը։ Հատկացված գումարից 38 մլն 196 հազար դրամը նախկին պաշտոնյայի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվելիք հատուցում է՝ միջին աշխատավարձի չափով, իսկ մնացած մասը՝ հարկերը և այլ վճարներ։ Ստացվում է՝ Ռուստամ Բադասյանի որոշմամբ Արմեն Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ որոշման հետևանքերը կրում են ՀՀ քաղաքացիները՝ իրենց հարկերից վճարելով խոշոր չափի գումար։
Նարեկ Կիրակոսյան