Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի բնակիչ, 24-ամյա Արկադի Պողոսյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում, վարելով Mercedes-Benz 312 մակնիշի 31 ՍԼ 706 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենաի անիվի պայթյունի հետևանքվ չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտւց, բախվել բաժանարար երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 46-ամյա Կարինե Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը։
Տեղում էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների ուժերով հատուկ տեխնիկայի գործադրմամբ կողաշրջված ավտոմեքենան դուրս բերեցին լճի ափից, և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։