Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում' «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում բախվել են Երևանի բնակիչ, 64-ամյա Սեյրան Սուսանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2052S համարանիշի և Lexus մակնիշի 88 SD 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, Lexus-ի վարորդն ու «Գազել»-ի 4 ուղևորներ Պռոշյան գյուղի բնակիչների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ:

 

Ոստիկանությունը պարզում է Lexus-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Նշված «Գազել»-ը սպասարկում է թիվ 37՝ Քասաղ-Արգավանդ երթուղին: 

 

Մանրամասն` այստեղ: