Այսօր՝ մայիսի 1-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Օրինաց Երկիր» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի եզրափակիչ հանդիպումը:
Ելույթի խոսքով հանդես եկավ ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով մասնավորապես նշեց.
«Սիրելի հայրենակիցներ այսօր մենք կազմակերպել ենք հանդիպում Երևան քաղաքի մեր ակտիվի հետ ամփոփելու մեր քարոզարշավը և ես կածում եմ, որ մենք կազմակերպեցինք բավականին կազմակերպված քարոզարշավ, ներկայացրեցինք մրցունակ ծրագիր և, որ ամենակարևորն է ներկայացրեցինք մրցունակ և Երևանում սիրված թեկնածու' ի դեմս Արմեն Երիցյանի:
Ի վերջո առաջանում է մի հռետորական հարց. Ինչու պետք է մենք հաջողենք, ինչու պետք է մենք հաղթենք և ինչու պետք է մենք կարողանանք իսկապես բերել այնքան սպասված փոփոխությունները, որ անհրաժեշտ են այսօր մեր մայրաքաղաքին, պատասխանը շատ պարզ է. Մենք ներկայացրել ենք իսկապես մրցունակ թեկնածու՝ ի դեմս Արմեն Երիցյանի, որով մենք բոլորս հպարտանում ենք, մարդը, ով անցել է կյանքի դժվարին ճանապարհ և կարողացել է իր անցած ճանապարհում կատարել այնպսի քայլեր, իրականացնել այնպիսի գործունեություն, որը հետք է թողել, և վերջին հետքը նրա աշխատանքային գործունեության մեջ իսկապես արտակարգ իրավիճակների արտակարգ նախարարությունն է, որը ձևավորվեց, որը հաստատվեց և աշխարհի 50 լավագույն նախարարություններից մեկն է: Այսօր քիչ բնագավառներ կան, որտեղ մենք կարող ենք հպարտանալ: Իսկապես կա կայացած նախարարություն, կա մարդ, որը ունի պատվի ու պատասխանատվության զգացում, կա մարդ, ով իր ապրած կյանքով ապացուցել է, որ նա կարող է իսկապես փոփոխություններ իրականացնել:
Սա շատ լավ հիմք է պնդելու, ասելու մեր համաքաղաքացիներին, որ ներկայացրել ենք մի անձի, մի մարդու, որը իր ապրած կյանքով ապացուցել է, որ ինքը կարող է ստեղծել, կարող է զարգացնել, կարող է առաջ տանել համակարգեր, սա շատ կարևոր է, որովհետև հաղթանակի համար կարևոր է, թե ով է լինելու ղեկավարը, ովէ լինելու առաջնորդը: Մենք Հայաստանի վերջին տարիների քաղաքական պատմության մեջ շատ առաջնորդների տեսանք, որոնք թողեցին ժողովրդին, փախան, շատ առաջնորդների տեսանք, ովքեր իրենց անծրագիր գործելակերպով ժողովրդին բավականին անկանխատեսելի զարգացումների առջև կանգնեցրեցին, այդ իմաստով շատ կարևոր է անձը և մենք ուզում ենք ներկայացնել իրոք մի մարդու, որը գրեթե 30 օր շարունակ պտտվեց Երևանի տարբեր բակերում, համայնքներում և ներկայացրեց ծրագիր, ներկայացրեց մոտեցումներ, ներկայացրեց իր տեսակը և ժողովրդի մեծամասնությունը իսկապես շատ դրական կարծիք ունի: Այսօր մեր գրասենյակում մեր գործավարը ինձ հայտնեց, որ ամեն օր 10-15 մարդ, տեսեք ես 100-200 չեմ ասում, ասում եմ ճշմարտությունը, զանգում են հարցնում են, թե որտեղ է Արմեն Երիցյանը հանդիպումներ ունենում, որպեսզի գնան իրեն տեսնեն, այդ հանդիպումներին մասնակցեն և սա իսկապես բավականին լուսավոր ընդգծում է հուսախաբ եղած հասարակության մեջ, որովհետև մարդը իսկապես կարողացել է անցնել ճանապարհ: Մենք ներկայացրել ենք հիանալի թիմ, տեսեք ինչ լավ խոսեց տիկին Սոֆյա Արթենյանը՝ որպես մանկավարժ, պարոն Հովհաննես Շահինյանը, որը նույնպես անցել է կյանքի լուրջ ճանապարհ և ապացուցել է տեղական ինքնակառավարման ամարմիններում իր հաջողակ լինելը և այսօր էլ Արաբկիրում նրա կողքին մեծ թվով մարդիկ են կանգնած: Այսինքն մեր ներկայացրած թիմի բոլոր ներկայացուցիչներն էլ Երևան քաղաքում ապրած, հետք թողած մարդիկ են և մենք տարբերվելու ենք մյուսներից, այնպես, ինչպես այսօր Ազգային Ժողովում «Օրինաց երկիրը» տարբերվում է մյուսներից:
«Օրինաց երկիրը» առաջին պատգամավորական խմբակցությունն է իր ներկայացրած և ընդունված օրենքների թվով, ես ձեզ ասում եմ պաշտոնական տվյալներ: Ես վստահ եմ, որ Երևան քաղաքի ավագանիում նույնպես «Օրինաց երկիրը» լինելու է ամենապահանջված քաղաքական ուժերից մեկը, որը մշտապես բարձրաձայնելու է ժողովրդին հուզող խնդիրները: Տա Աստված, որ իսկապես ընդամենը մի քանի օր անց երևանցիները կարողանան ճիշտ ընտրություն կատարել և քվեարկել, որպեսզի ունենան նոր, գրագոտ, պատրաստված, փորձառու քաղաքապետ և փորձառու ավագանի: Մեր հաջողության հաջորդ պատճառը պետք էլինի մեր ներկայացրած ծրագիրը: Շատ ճիշտ նշեց պարոն Երիցյանը, որ շատ խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել հենց տեղում, որովհետև մերթընդմերթ հանդիպում ես իսկապես հանցավոր անփութության, հանցավոր անտարբերության, կուտակված խնդիրները միանգամից լուծելու ունակությունը ակնհայտ է, բայց քանի որ շատ ղեկավարներ' ներքևի, ստորին օղակներում, միջին օղակներում հանրային կարծիքի հետ շփվելու ցանկություն չունեն, մարդկանց դարդ ու ցավով զբաղվելու ցանկություն չունեն, այդ խնդիրները այդպես տարիներով մնում են կուտակված:
Ես համաձայն եմ, որ շատ հարցեր Երևանում կարելի է լուծել շատ արագ և շատ օպերատիվ, դրա հիմքում նաև մեր աշխատանքն է, այն, ինչ որ մենք արել ենք մեզ վստահված բնագավառներում: Ես կարող եմ ասել Անվտանգության խորհուրդի մասին, որի մասին Հայաստանում ոչ ոք չգիտեր, չգիտեին, թե դա ինչ բան է: Մենք շատ բան ենք անում մեր երկրի համար, որովհետև շատ բան կարելի է անել պատասխանատու աշխատանքով: Ով գիտեր 911 ծառայության մասին, եթե երկու տարի առաջ հարցնեիր, կասեին դա ինչ բան է: Այսօր 911 ծառայությունը բնակչությունից ստանում է ավելի շատ զանգեր, քան Հայաստանի բոլոր պետական գերատեսչությունների միասին վերցրած: Մարդը ինչու է զանգում, զանգում է, որովհետև հավատում է, եթե մարդու զանգին տեր չկանգնես, զանգը մնա անպատասխան, նա երբեք չի զանգի: Դա ինչ է նշանակում, դա նշանակում է մարդու տեսակ, ղեկավարի տեսակ, ժողովրդի կողքին կանգնելու, ականջալուր լինելու, աջակցելու պատրաստակամ մարդու տեսակ: Մենք կարծում ենք, որ այն ծրագրերը, որ մենք ներկայացրել ենք և այն ճանապարհը, որ մենք անցել ենք, դա բավարար հիմք տալիս է պնդելու, որ մեր ծրագրերը մենք կյանքի ենք կոչելու: Ես ուզում եմ, որ այստեղ նստած ամեն մի մարդ հիշի, որ, եթե այսօր Հայաստանում մանկապարտեզ, դպրոց, գիտական, բուհական, առողջապահական շենք չի վաճառվում, պետք է շնորհակալություն հայտնել «Օրինաց երկիր» կուսակցությանը, որը տարիներ շարունակ պայքարեց և օրենքով դա դարձրեց իրականություն: Բայց ինչպիսի դժվարին ճանապարհ ենք մենք անցել այդ ամենը անելու համար: Եթե խոսենք ավանդների մասին, ով էր դրանք տալու, ինչպիսի ճանապարհ է անցել «Օրինաց երկիրը»: Այսօր հարյուր հազարավոր մարդիկ ստացել են ավանդները և այս պայքարը «Օրինաց երկիրը» շարունակելու է բոլոր տեղերում: Այսօր Հայաստանում ընդունված է ասել խոսքը գործ է, գործը խոսք է, բայց ամենակարևորը նա է, որ մարդու թիկուքում արդյոք կա աշխատանք, թե ոչ, որովհետև ամեն մի աշխատանք պայմանավորված է արդյունքով: Այն աշխատանքները, այն ծրագրերը, որ մենք ունենք Երևան քաղաքում, դրանք իսկապես իրականացվելու են:
Արմեն Երիցյանը այս քարոզարշավի ընթացքում շատ փայլուն ելույթներ ունեցավ, որոնց ընթացքում շատ լավ նախադասություններ է ասել, սակայն դրանցից ինձ հատկապես դուր է եկել մեկը. Նա ասաց սիրելի երևանցիներ, եթե դուք վստահեք ինձ այս ընտրություններում, ես խոստանում եմ Երևանը ծաղկացնել, խոստանում եմ որպես տղամարդ, որպես գեներալ, որպես նախարար: Ես առաջարկում եմ, որ մեր համախոհները, մեր թիմակիցները այս վերջին մի քանի օրերի ընթացքում աշխատեն պատվի և պատասխանատվության զգացումով: Այսօր բոլորը խոսում են, որ Հայաստանից արտագաղթում են, դժվարին վիճակ է, պատճառը հույսի, հավատի նվազող ռեսուրսն է, մենք պետք է կարողանանք մեր ազգի հույսը, մեր երևանցու հույսը բարձրացնել նաև նոր ծրագրերով, նոր մարդկանցով, հաջողակ, կայացած մարդկանցով, ովքեր իրենց անցած կյանքով, ապրած տարիներով կարողացել են ապացուցել, որ այդ տարիները լոկ խոսքեր են, դրանք հետք են թողել: Ես կարծում եմ, որ այն քաղաքական թիմը, որը մենք ներկայացրել ենք այս ընտրություններում, Արմեն Երիցյանի գլխավորությամբ իսկապես ուժեղ է , իսկապես մրցունակ է և իսկապես կարող է այս քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրները լուծել: Ուրեմն վստահենք Արմեն Երիցյանին, վստահենք մեր թիմին: Իմ խոսքի ավարտին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն երևանցիներին, ովքեր կքվեարկեն մեր օգտին, բոլոր այն մարդկանց, ովքեր կվտսահեն այս թիմին, որովհետև վստահությունը պատասխանատվությու է, վստահությունը դա ամենաօրյա հետևողական աշխատանք է, և քաղաքապետի մեր թեկնածուն իր կյանքով ապացուցել է, որ ինքը վստահությունը չարաշահող անհատականություն չէ, որ վստահությունը նրա համար պարտք է, պատասխանատվությում, և տա Աստված հաջողություն մեր թիմին…»: