Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 13-ին' ժամը 00.30-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայում' Երևանյան լճի մոտակայքում, Արմն Փ.-ի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, նրանից բացահայտ հափշտակել է «Նոկիա» տեսակի հ.95 մոդելի բջջային հեռախոսը և դիմել է փախուստի' Արմեն Փ.-ին պատճառելով զգալի չափերի' 15000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը' Իրավաբան.net