Shamshyan.com. Իրանում ձերբակալված Ադրբեջանի 2 քաղաքացիներ մեղադրվում են անօրինական կապեր հաստատելու մեջ:

Սրա մասին է հայտնել Իրանի Արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալված ադրբեջանցիները Իրան են այցելել զբոսաշրջիկի կարգավիճակով:

«Նրանք մեղադրվում են անօրինական գործունեություն ծավալելու ու անօրինական կապեր հաստատելու մեջ: Նրանց դեմ առաջադրված մեղադրանքները կքննվեն իրանական դատական համակարգի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ: