Ոստիկանության տեղեկացմամբ՝ մայիսի 7-ին, ժամը 15:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 1975 թ. ծնված Ազիզ Ու.-ին: Ըստ վերջինիս հայտարարության' իրենց տան մոտ ծեծի է ենթարկվել:

Նույն օրը՝ 17:05-ին, նույն հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 1948 թ. ծնված Փորսոր Ու.-ն: Նա հայտարարություն է տվել, որ նույնպես ծեծի է ենթարկվել իրենց տան մոտ:

Մեկնած օպերատիվ խմբին Ազիզ Ու.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, իրենց տան մոտ, վիճաբանության ժամանակ, հարևան Զորիկը ձեռքերով ու քարերով հարվածներ է հասցրել իր և մոր' Փորսոր Ու.-ին՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: Պարզվել է, որ Զորիկը 1974 թ. ծնված Քյարամ Ա.-ն է, որը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է մայիսի 7-ին, ժամը 13:20-ին. ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1989 թ. ծնված Գոռ Բ.-ն և հայտնել, որ մի հոգեկան հիվանդ դանակով հարձակվել է իր մոր վրա, իսկ մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ին, Գոռ Բ.-ի մայրը' 1965 թ. ծնված Սվետլանա Բ.-ն, հաղորդում է տվել, որ մայիսի 6-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրենց շենքի մուտքի դռան մոտ, 1964 թ. ծնված Խորեն Ռ.-ն, ով ըստ տեղեկությունների տառապում է հոգեկան հիվանդությամբ, խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է իր որովայնին և աջ ոտքին' պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Խորեն Ռ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Հեղինակ:
«Փաստինֆո»