Նոյեմբերի 25-ին, ժամը 18.10-ին, ոստկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գետառի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գետառի 4-րդ փողոցի թիվ 13 տան բակում վիճաբանել և ծեծի է ենթարկել 1966 թ. ծնված Մարտիրոս Կ.-ին' պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: