Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, մայիսի 30-ին' ժամը 18.15-ին, բերման են ենթարկել 1990թ. ծնված Արթուր Տ.-ին: Նա բացատրություն է տվել, որ մայիսի 25-ին' ժամը 22.00-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի սկզբնամասում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1990թ. ծնված Վոլոդյա Հ.-ի ն' պատճառելով վնասվածք:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն: