Մայիսի 10-ին՝ ժամը 10.04-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 3 փողոցում' Սովխոզ կոչվող միջպետական թունելի մոտակայքում, առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ժայռաբեկորի ընկնելը կարող է խոչնդոտել Գեղանուշ և Ճակատեն գյուղեր տանող ավտոճանապարհի երթևեկությունը: