Այս երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում ձերբակալված Արիել Կաստրոն, ում մեղադրանք է ներկայացվել 3 կանանց առևանգելու և 10 տարի շարունակ իր տանը բռնությամբ պահելու համար, խոստովանել է իր մեղքը մեղադրանքի որոշ կետերով. հայտնում է CNN-ը:

Թե կոնկրետ որ մեղադրանքներում է նա իրեն մեղավոր ճանաչել, չի հստակեցվում:

Հանցագործությունների շարքը, որոնց թվում է առևանգումը, մարդու ազատությանը բռնանալը, բռնաբարությունը, կարող է համալրվել նաև սպանության մեղադրանքով: Գործին կից նյութերից պարզ է դարձել, որ Կաստրոն նվազագույնը 5 անգամ ընդհատել է իր կողմից բռնաբարված կանանցից մեկի հղիությունը' սովահար անելով վերջինիս: Եթե չծնված երեխաների մահվան մեջ Կաստրոյի մեղքը ապացուցվի, ապա նրան մահապատիժ է սպառնում:

Հայտնի է դարձել նաև, որ Կաստրոյի 2 եղբայրներին մեղադրանք չի ներկայացվել: Նրանք ազատ են արձակվել: Աղջիկներից ոչ մեկը մեղադրանք չի ներկայացրել նրանց դեմ: