Lragir.am. News.am-ի այս լուսանկարը, որ մայիսի 9-ի հաղթանակի օրվա միջոցառումներից է, բավական խորհրդանշական է, կարելի է ասել' կրկնակի խորհրդանշական: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր տրամադրություն արտահայտող դեմքերի ֆոնին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բավական մռայլ կամ մտահոգ դեմքը: Իհարկե, դժվար է ասել, թե հետագա ակնթարթներում ինչ տրանսֆորմացիաների են ենթարկվել այդ գործիչների դեմքերը: Սակայն ակնթարթի այդ կոնտրաստը կարծես թե հավասարազոր լինի հաղթանակի ու պարտության կոնտրաստին, եւ այս առումով իհարկե պատկերը խորհրդանշական է հաղթանակի տոնի ֆոնին:
Խորհրդանշականության մյուս պահը նոր կառավարության կազմավորման համատեքստում է: Տիգրան Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը նոր կառավարության երեւի թե ամենահաստատուն անդամներից են, քանի որ նրանք նշանակվեցին հենց առաջինը եւ կարծես թե առանց ըստ էության քննարկումների: Փոխարենը, Հովիկ Աբրահամյանը չհայտնվեց կառավարությունում, այն դեպքում, երբ կառավարությունը նրա համար եղել եւ մնում է իշխանական համակարգի ամենահարազատ տեղը: Բանն այն է, որ Աբրահամյանն իր տեսակով ու բնույթով «տնտեսվար» է եւ նրա համար կարեւորը սահմանադրական ռանգերը չեն, այլ գործի բնույթը: Իսկ այդ տեսանկյունից, նրան ավելի հոգեհարազատ է կառավարության գործը, որտեղ անմիջականորեն շրջանառվում են ֆինանսա-տնտեսական ռեսուրսները:
Հովիկ Աբրահամյանն ինքն է հայտարարել, որ քաղաքականության մեջ խելքն իրեն այդքան էլ պետք չէ, խելքը պետք է եղել բիզնեսում: Իսկ բիզնեսում խելքն, ինչպես հայտնի է, փող ստեղծելու համար է, ինչն էլ հետո նա բնականաբար դարձրել է քաղաքականության մեջ խելքի ինպլանտը: Երբ Աբրահամյանը զրկվեց ֆինանսա-տնտեսական ռեսուրսներին անմիջական մերձությունից, նրա քաղաքական կշիռը սկսեց էապես եւ արագորեն նվազել:
Ահա այդ իմաստով էլ խորհրդանշական է Տիգրան Սարգսյանի բարձր տրամադրությունն ու Հովիկ Աբրահամյանի մտահոգ դեմքը:
Խոշոր հաշվով, այդ դեմքերն ու դրանք ճիշտ տեղում, ճիշտ տոնին եւ ճիշտ ժամանակին պատկերած լուսանկարը հանդիսանում են հայաստանյան ներիշխանական համակարգի խտացված տարբերակը: Համակարգն ավելի ու ավելի է մոտենում հաղթանակի ու պարտության այդ ներքին ծայրահեղություններին: Ընդ որում, մոտենում է ակամայից, մոտենում է ժամանակի թելադրանքով, պարտադրանքով, ու չի կարող չմոտենալ:
Համակարգն իհարկե երկար ժամանակ փորձում է կոմպրոմիս գտնել իր երկու ծայրահեղությունների միջեւ, առաջիկա ժամանակահատվածում հնարավորինս երկար գոյատեւելով միքս տարբերակով: Բայց համակարգն ինքն ամենից լավ է պատկերացնում, որ համաշխարհային միտումները միքսի տարբերակը բացառում են ոչ միայն երկարաժամկետ, այլ նաեւ կարճաժամկետ տարբերակով: Թեեւ իհարկե դա ամենեւին չի նշանակում, որ ծայրահեղությունների հանգուցալուծումը տեղի է ունենալու ժամանակի շնորհիվ, եւ ռոտացիան արդեն կանխորոշված է, ու մնում է սպասել ժամանակին:
Ժամանակի մեջ կանխորոշված է միայն խոշոր կոլապս ու կոլեկտիվ տապալումը՝ «ընկերովի մահը հարսանիք» է հայկական տարբերակով, եթե չի լինում պատմական առաքելությունը որպես «մեղքերի թողության» բացառիկ հնարավորություն ընձեռված լինելու գիտակցումը, այլ դրա փոխարեն կյանքն ընկալվում է ընդամենը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երջանկության բանաձեւի խորությամբ:
Ընկերովի մահը հարսանիք է
11:16 - 11.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
27/12/21 22:00
«Ընկերովի մահը հարսանիք է». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը ևս կալանավորվեց
26/04/14 15:26
Հայոց Ցեղասպանությունը միֆ է, կամ «Ընկերովի մահը հարսանիք է»
23/08/23 23:17
Ռոգովը հաստատել է Պրիգոժինի և Ուտկինի մահը
26/07/23 14:33
Իմ ամուսնու, իմ և երեխաներիս տանջանքներն ու մահը փափագելը ձեր ընտրությունն է․ Աննա Հակոբյան
23/07/23 16:10
Հարսանիք՝ շրջափակված Արցախում
10/07/23 13:17
Էնրիկե Իգլեսիասը եւ Աննա Կուրնիկովան գաղտնի հարսանիք են արել
26/12/22 11:30
Պոնչը և Տոման հարսանիք վարելու համար պահանջել են 2 մլն դրամ, ստացել 500 000 դրամ կանխավճար, բայց ՀԴՄ կտրոն չեն տվել.ՊԵԿ
30/07/22 14:20
«Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել․ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն»․ Գեղամ Մանուկյան
16/03/22 12:15
Գիտնականներ. Facebook-ում կատարված գրառումներով կարելի է կանխատեսել մարդու հանկարծակի մահը
11/03/22 10:20
ԴԱԻՇ-ը հաստատել է իր առաջնորդի մահը
14/02/22 13:00
Երգի պրեմիերա. Անուշ Ավագյան. «Հարսանիք»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան