Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կորցնում է հույսը, որ երբևէ կլուծվի "Փակ շուկայի" հարցը: Այսօր այս մասին նա հայտարարեց հրավիրված մամլո ասուլիսին, գրում է Henaran.am-ը: "Մենք արդեն անցած տավա հունվարից սկսել ենք հասարակությանը տեղյակ պահել և ասել, որ մենք կորցնում ենք մեր լավագույն հուշարձաններից մեկը, որը քաղաքի դեմքն է",- Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց , որ այս ընթացքում բազմաթիվ դիմումներ և նամակներ են հղել պատկան մարմիններին, սակայն ստացած պատասխանները եղել են անտրամաբանական և անհեթեթ.
"Մեր նամակներին պատասխանում են, որ կատարվել է վատ բան, բայց սեփականատերը խոստացել է , որ շուկան կվերագանգնի նույն ձևով և կվերադարձնի քաղաքին":
Ճարտարապետների միության նախագահը ահազանգում է, որ Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր հետո "Փակ շուկայի" տարածքում շինաշխատուժը եռապատկվել է:
Մկրտիչ Մինասյանը հավաստեց, որ "Փակ շուկայի" ճակատագրով մտահոգ մարդկանց խումբը դիմել է անգամ ՀՀ նախագահին: Դա էլ ըստ ճարտարապետի' բավականին վատ է, քանի որ "նախագահը զբաղված մարդ է և պետք է այդ հարցերով զբաղվող այլ կառույց լինի":
Մեղադրական հիմնական շեշտադրումն ուղղված է Երևանի քաղաքապետարանի դեմ. ”Զարմանալի է, որ քաղաքը ունի քաղաքապետ, ունի ավագանի, սակայն քաղաքապետարանից եկեղ գրություններում այնքան միամիտ պատճառաբանություններ են ասվում: Այս տարիուկեսի ընթացքում ոչ մի ավագանի, ոչ մի անգամ չվերկացավ ու չասեց' էս ինչ ենք անում:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոտնահարելով օրենքը' խանութի է վերածում պատմաճարտարապետական կոթողը... մենք չենք կարող ամեն մի անցքը փակել մեր դոշով, ինչի համար է ՀՀ օրենքը",- քաղաքացու իր իրավունքն է բարձրաձայնում ճարտարապետը:
”Դիլանյանցի գինու գործարանը ոչնչացվեց, որտեղ գտնվում էր Աբովյանի տնկած կաղնու ծառը: Սպայի տունը չկա”,-հավելեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը :
-Քաղաքապետարանը տուգանում ա 200 հազարով և շարունակում են աշխատել նույն ձևով ... մեզ պետք չի նման քաղաքապետարան, փակեք այդ քաղաքապետարանը”:
Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հակակշռեց. ”Եթե քո օրգանիզմի մի մասը չի աշխատում, պետք է հանես թափես դուրս, էդպեսա: Հիմնադրամ կա' քաղաքային միջավայրի պահպանման հիմնադրամ: Պետությունը եթե տեսնումա, որ իրոք քանդվումա, պետք է պահպանի”:
Ադիբեկյանը մատնանշեց "Հանրապետական" կուսակցության շենքը.”Հանրապետականի շենքը, օրինակ, քանդվեց և տեղափոխվեց: Շենքը կենդանի օրգանիզմա: Թեկուզ և մեկ ու կես հարկանի շենքի փոխարեն կառուցվել է երեք հարկանի շենք՝ կաևորը հիմքը պահպանվել է":