Երեկ՝ մայիսի 15-ին՝ կեսգիշերին, անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել Ազատության պողոտայի մոտ գտնվող «Golden Palace» հյուրանոցային համալիրի դիմացի այգում, տեղեկացնում է Shamshyan.com-ը: Քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնում էին, որ հիմնականում կտրում էին ձեռքի սղոցներով, այլ ոչ՝ էլեկտրական, որպեսզի ձայն չլսվի: Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ մինչ պատկան մարմինները հայտարարում են, թե իրենց թիվ 1 խնդիրը Երևանում կանաչ զանգվածի ավելացումն է լինելու, ինչ-որ մարդիկ զանգվածային ծառահատում են կատարում Երևանի տարածքում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծառերը կլինեն մոտ 3-ից 5 տարվա և հիմնականում կտրվել են բնից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի