Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխել օրինախախտ այն վարորդներին, ովքեր մեքենաները վարում են ոչ սթափ վիճակում և կատարում են ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկու օրերի ընթացքում Երևանի ՃՈ աշխատակիցները «Գայի պլաշադկա» են տեղափոխել Երևանի բնակիչ Արմեն Հարությունյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 22 ՕՍ 402 համարանիշի, Երևանի բնակիչ Արթուր Դավթյանի վարած 80 ՏՕ 990 համարանիշի Wolkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան, Երևանի բնակիչ Կարեն Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 34 ՏD 833 համարանիշի, Կապան քաղաքի բնակիչ Նվեր Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 51 DO 051 համարանիշի ավտոմեքենաները: Նշված ավտոմեքենայի վարորդները այն վարել են ոչ սթափ վիճակում, իսկ Երևանի բնակիչ Միքայել Գասպարյանի վարած Toyota Camry մակնիշի 77 RR 100 համարանիշի ավտոմեքենան ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման համար: ՃՈ աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում շարունակելու են ուժեղացված ծառայությունը, որպեսզի օրինախախտ, հիմնականում ոչ սթափ վիճակում հայտնաբերված վարորդները, անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից և մեքենանների թանկարժեքությունից, հանգրվանեն գայի պլաշադկայում՝ ենթարկվելով վարչական պատասխանատվության:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի