galatv.am ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նոր ձեւավորված կառավարության ծրագիրը: Ինչպես միշտ, այս անգամ էլ Տիգրան Սարգսյանը եկավ հեռվից, ներկայացրեց անցած տարիների' իր իսկ խոսքերով ձեռքբերումները, ապա խոսեց առաջիկա ծրագրերի մասին' հայտարարելով, որ կառավարության բոլոր ծրագրերը ուղղված են երկրի առջեւ ծառացած խնդիրները կարգավորելուն:

Վարչապետի ծավալուն ելույթին հաջորդեց հարց ու պատասխանը:

Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղելով վարչապետին' ասաց. «Ո՞վ է բռնել կառավարության ձեռքը, չեմ հասկանում' ինչն է խանգարում իրանական գազը բերել Հայաստան, որ մեր երկրի բնակչության հոգսերը թեթեւացնենք: Բացի այդ, այս տարիների ընթացքում Դուք հաճախակի ասում եք, որ երկրում իրավիճակ է փոխվել, բայց օրեցօր ահագնացող արտագաղթը խոսում է հակառակը»:

Ի պատասխան' Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ երկրի նախագահն էլ իր ինաուգուրացիայի ժամանակ կարեւորել է այս խնդիրները եւ մատնանշել դրանց լուծման ճանապարհները:

«Նախորդ շաբաթ տեսա խորհրդակցությունը, երբ Դուք քննարկում էինք, թե ինչպես օգնություն տրամադրել Արմավիրի մարզի մի շարք գյուղերի տուժած գյուղացիներին: Ասեմ, որ տպավորիչ էր, բայց հարց' ինչո՞ւ էր փուստ տվել հակակարկտային կայանները: Մի՞գուցե դրանք այն հակակարկտային կայաններն են, որոնք մայիսի հինգի գիշերը ծառայել են ՀՀԿ-ի համար կազմակերպված հրավառության համար, դրա համար այդ օրը չեն աշխատել»,- նման բովանդակությամբ հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետին: Ի պատասխան' Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Գնահատականների հետ կատեգորիկ համաձայն չեմ, մենք ձեզանից շատ պակաս շահագրգռված չենք, որ բնակիչներին