ԳԱԼԱ. Սույն թվականի մայիսի 26-ին ՀՀ Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ:
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու, որից մեկը' անկուսակցական Կարեն Հովհաննիսյանը, ինքնաբացարկ է հայտնել: Մնացած 4 թեկնածուներից 2-ն անկուսակցական են, 2-ը' այդ թվում համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը, ներկայացնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Թեկնածուները բոլորն էլ ինքնառաջադրված են:
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում առաջադրվել է 3 թեկնածու, որոնցից անկուսակցական Հովհաննես Ադամյանն ինքնաբացարկ է հայտնել: Համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանին առաջադրել է ԲՀԿ-ն, իսկ Շուշանիկ Նազարյանը, ով, ի դեպ, ի պաշտոնե ՀՀ նախագահի աշխատակազմում խորհրդատու է, անկուսակցական է և ինքնառաջադրվել է:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում ինքնառաջադրվել են համայնքի ղեկավար, ԲՀԿ-ական Մնացական Գևորգյանը և Վանիչկա Ոսկանյանը:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում ինքնառաջադրվել է 2 անկուսակցական թեկնածու, որոնցից մեկն ինքնաբացարկ է հայտնել, և ՀՀԿ-ի կողմից առաջադրված համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը:
Արմինե Վարդանյան