ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
ի սրտե շնորհավորում եմ վերջին զանգի՝ գեղեցիկ ավանդույթ դարձած հիշարժան օրվա կապակցությամբ:
Ավարտելով դպրոցը՝ անցյալում եք թողնում մանկությունն ու պատանեկությունը, որ պատկերվելու է դպրոցական անհոգ օրերի հիշողության հորիզոնում: Դուք մտնում եք նոր կյանք, որտեղ դպրոցից ստացած դաստիարակությունն ու կրթությունը անհրաժեշտ են լավ մարդ, հայրենիքի համար պիտանի քաղաքացի լինելու համար: Մեր երիտասարդ պետությունն իր կայացման ճանապարհին՝ ձեռքբերումներով և բազում դժվարություններով հանդերձ, ունի կիրթ և բանիմաց երիտասարդների կարիք: Ես վստահ եմ, որ դուք լինելու եք հզոր Հայաստանի արժանի զավակները:
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ վստահություն, հաջողություն, հավատ և որ «Բարգավաճ Հայաստանի» գաղափարը իրականանալի է ձեր գիտելիքի, հայրենասիրության և պատրաստակամության շնորհիվ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան