Lragir.am. «Սա ծրագիր չէ, սա լավագույն դեպքում հռչակագիր է, որն իր մեջ պարունակում է մշուշոտ ապագա ունեցող երկրի տեսլական: Այս փաստաղթղթով իշխանությունը ևս մեկ անգամ նսեմացնում է երկրի Սահմանադրության նշանակությունը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կառավարության նոր ծրագրին:
Պատգամավորը նշեց, որ դեմ են քվեարկել այս փաստաթղթղին այն պատճառով, որ մի շարք խնդիրներ ներառված չեն ծրագրում, մասնավորապես՝ նոր Ատոմակայանի կառուցման հարցը, տրանսպորտի ոլորտի, էներգետիկ անվտանգության, ազգային փոխադրողի մասին խոսք չկա: Հայաստանի իշխանություններն, ըստ նրա, ունակ չեն իրականացնելու հիմնավոր լուրջ բարեփոխումներ երկրում:
Նա նշեց, որ ընդդիմության փաստարկված քննադատություններին իշխանությունը միայն վիրավորանքով պատասխանեց ծրագրի քննարկման ժամանակ:
«Մտքի հեղափոխության արտահայտությունը հերթական անգամ օգտագործվում է՝ քողարկելու համար անպատրաստ իշխանության գործելաոճը: Առաջին հերթին, իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ բարեփոխման արդյունքում կարող է զրկվել իշխանությունից: Այս հեղափոխության ծիլերը մենք չտեսանք»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Գալուստ Սահակյանի ելույթին, թե՝ «եթե նախագահը չլիներ, բա դուք ի՞նչ կլինեիք», Արծվիկ Մինասյանը նշեց, որ Գալուստ Գրիգորիչը փայլում է իր մտքի գոհարներով: «Եթե իշխանությունը չլիներ նախագահի գլխավորությամբ, երևի Դաշնակցությունը կլիներ իշխանության: Իրականում նա գցեց նախագահի դերն ու նշանակությունը, բացահայտեց իշխանության դեմքը»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ Դաշնակցության պահանջները Գալուստ Սահակյանի շուլուխին վնաս չէ:
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի այն արտահայտությանը, թե իրենք ամենալավը չեն, բայց իրենցից լավն էլ չկա, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս իշխանությունները նման են երկու մուլտերի հերոսներին. «Մեկը, որ ասում է՝ я самый-самый ու թռնում ընկնում է, մյուսն էլ, որ ասում է՝ ո՞վ կա ինձնից ավելի գեղեցիկ: Երկուսն էլ հեքիաթներ են, բայց արդիական են այսօր: Ես չեմ ուզում, որ մեր իշանություններն այդ երկու հերոսների ճակատագրին արժանանան»:
«Գալուստ Սահակյանը գցեց նախագահի դերն ու նշանակությունը»
20:32 - 24.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
20/10/14 17:00
Գալուստ Սահակյանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հայտարարությունը
07/10/14 12:07
Գալուստ Սահակյանը Վրաստանի ԱԺ նախագահի և կաթողիկոսի հետ քննարկել է հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը
29/04/14 14:11
Գալուստ Սահակյանը մասնակցեց ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը. արդյունքները` 14:30-ին
29/04/14 13:45
Գալուստ Սահակյանը դրական է գնահատում Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում
08/04/19 13:25
Մի՞թե մենք քաղաքացու օր նշելով՝ չենք ցանկանում ընդգծել մեր դերն ու նշանակությունը. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
11/07/18 20:14
Մինչև հիմա էլ չեմ հավատում. Գալուստ Սահակյանը` Սերժ Սարգսյանի եղբայրների մասին (տեսանյութ)
28/05/18 12:40
Պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը. ՀՀ նախագահի ուղերձը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան