Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար ինքնառաջադրվել է նաև Հրանտ Բագրատյանը: «Ես դրական եմ գնահատում, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար ինձ հետ պայքարող թեկնածու կա: Եթե պայքարով ես հաղթում, կարողանում ես հետագա գործողություններն ավելի հեշտ կազմակերպել»,- ասաց Սահակյանը:
Անդրադառնալով քվեարկությանը որոշ ընդդիմադիր ուժերի չմասնակցելու որոշմանը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ իրեն այդ հարցը մտահոգում է, սակայն ավելի մտահոգիչ է հենց նրանց համար:
ԱԺ-ում շարունակվում է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը: Քվեարկությանը չեն մասնակցում ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը: ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը պատգամավորներին ազատ քվեարկելու իրավունք են տվել: