Shamshyan.com.Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Ռիգայի և Արաբկիր 25 փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Արշակյանի վարած Nissan մակնիշի 35 ՏD 080 համարանիշի և Երևանի բնակիչ, 22-ամյա Դավիթ Մանգասարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 71 DՍ 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Մանգասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Արշակյանը աշխատում է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնմում, իսկ Դ. Մանգասարյանը սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Եվ ըստ տեղեկությունների՝ նախապատրաստված նյութերը կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի