Այսօր՝ մայիսի 29-ին, Հայաստանում գտնվող Բրիտանիայի գահաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը համերգային ծրագրի մասնակցելու համար հրավիրված էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Այդ ընթացքում Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ բնապահպան-ակտիվիստներ և հայտարարում, որ արքայազնը հովանավորում է Ջերմուկում Ամուլսարի հանքավայրի շահագործման գործընթացը: Նրանք ասում էին, որ թույլ չեն տալու առողջարանային Ջերմուկը վերածել թունավոր հանքավայրի:

Ակցիայի մասնակիցներին իհարկե չհաջողվեց հանդիպել արքայազնին և նրան ներկայացնել իրենց պահանջները: Սերժ Սարգսյանն էլ ետնամուտքով դահլիճ մտավ:

Նշենք, որ այդ ընթացքում Ազատության հրապարակը լի էր բարձրաստիճան հյուրերի, դեսպանությունների մեքենաներով, որոնք անկաշկանդ կանգնած էին հրապարակում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ, պատասխանելով հարցին, թե ինչու են մեքենաները կանգնեցված հենց հրապարակում, ասաց, որ սա առանձնահատուկ միջոցառում է, և դրանք հրապարակում մոտ 30 րոպե կարող են մնալ:

Առաջարկում ենք դիտել մեր պատրաստած ֆոտոռեպորտաժը.