Երևանի օրվան նվիրված միջոցառումների շարքում Ազատության հրապարակում ժամը 17:00-ից մեկնարկել և շարունակվում է էստրադային երգերի համերգային ծրագիրը:

 

Միջոցառմանը ելույթ են ունեցել մանուկ կատարողներ և երգչախմբեր, ինչպես նաև հայտնի և սիրված երիտասարդ երգիչներ՝ իրենց պարային կատարումներով:

 

Ծրագիրն առանձնացել է նաև իր դիսկոտեկով, որը հատկապես ոգևորել է համերգին ներկա հարյուրավոր երիտասարդներին: