Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի համերգին:
Համերգին ներկա է գտնվել նաև «Երևան, իմ սեր» հիմնադրամի հրավերով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը: