Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննությունը դեռևս չի կարողանում ներկայացնել հստակ ապացույցներ գործի շրջանակներում կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմ:
Այս մասին թղթակցի հետ զրույցում ասել է Արայիկ և Արտակ Պետրոսյանների պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Նա նաև ասել է, որ Արայիկ Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով և շարունակում է կալանավորված մնալ նաև Արտակ Պետրոսյանը:
Փաստաբանը հավաստիացրել է, որ նրանք կալանքի տակ են, քանի որ այդպես էր պետք, նրանց դեմ ծանրակշիռ փաստեր, ապացույցներ չկան:
Ավելին, ըստ Գիվի Հովհաննիսյանի' քննությունն ակնհայտորեն թերի է, քանի որ համապատասխան քննչական գործողություններ չեն կատարվում:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 31.05.2013թ. համարում: