«Շիրակ կենտրոնը» շարունակում է պատրաստել և հրապարակել Գյումրու շարքից դուրս եկած վագոն-տնակներում ապրող միայնակ տարեցների ապրելակերպի մասին պատմող տեսանյութեր:
Քաղաքի տնակային ավաններում միայնակ տարեցների մեծ թվի առկայությունը միայն այն պատճառով չէ, որ նրանք ժառանգներ չունեն, այլ հիմնական պատճառն արտագաղթն է, որը վաղուց Գյումրիում կրում է զանգվածային բնույթ: Շատ տարեցների զավակներն իրենց ընտանիքներով հեռացել են Հայաստանից՝ միայնակ թողնելով իրենց ծնողներին:
Ներկայացվող տեսանյութը Հայրենական պատերազմի վետերան, 90-ամյա Եղիշ Հովհաննիսյանի դժվար ապրելակերպի մասին է: Գյումրու հայտնի լոկոմոտիվային դեպոյում ավելի քան 45 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցող Եղիշ Հովհաննիսյանը բնակվում է միայնակ: Նրա ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրել է, սակայն պահանջվող փաստաթղթերը սահամանված ժամկետում չի ներկայացրել քաղաքապետարան և չի հաշվառվել բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում:
Առավել մանրամասն' «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: