ԳԱԼԱ. Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում շարունակվում են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հաղորդում է բրիտանական BBC հեռուստառադիո ընկերությունը: Օրինապահները փորձում են դուրս հանել ցուցարարներին Տակսիմ հրապարակից' ջրային շիթերի և արցունքաբեր գազի օգնությամբ:

Անկարգությունները սկսվել էին մայիսի 31-ին, երբ ոստիկանությունը փորձեց ցրել ցուցարարներին, որոնք բողոքում էին քաղաքային այգու փոխարեն առևտրի կենտրոնի կառուցման նախագծի դեմ:

Ցույցերը տարածվեցին Անկարայում և Թուրքիայի այլ քաղաքներում: Մարդիկ բողոքում են ոստիկանության և անվտանգության ուժերի կիրառած կտրուկ միջոցների դեմ:

Հասմիկ Մանուկյան