Հոնկոնգում ոստիկանության և ցուցարարների միջև նոր բախումների հետևանքով ձերբակալվել է առնվազն 26 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, բախումների արդյունքում տուժածներ կան երկու կողմերում էլ:&nbsp ;Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ռետինե մահակներ և արցունքաբեր գազ: Կողմերի միջև բախման հետևանքով վիրավորվել է ավելի քան 15 ոստիկան:

 

Հոնկոնգում ուսանողներն արդեն երեք շաբաթ է դուրս են եկել բողոքի' պահանջելով 2017 թվականի քաղաքի վարչության ընտրության ժամանակ ժողովրդավարական հնարավորություններ ապահովել:

 

Պեկինը թույլատրել է տեղի բնակչությանն առաջին անգամ քվեարկել քաղաքի վարչակազմի ընտրություններում միայն պայմանով, որ կառաջադրվի ընտրական կոլեգիայի կողմից հավանություն ստացած երկու կամ երեք թեկնածու: Այդուհանդերձ, Հոնկոնգի ժողովրդավարական ընդդիմությունը պահանջում է թույլատրել ընտրություններ առանց սահմանափակումների: