Թուրքիայի քրդաբնակ շրջաններում շարունակվում են թուրք-քրդական բախումները, որոնք վերսկսվել են հուլիսի 20-ին Ուրֆայի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական կամզակերպության կազմակերպած միջոցառման ժամանակ 32 մարդկանց կյանք խլած եւ 100-ից ավելի մարդու վիրավորեվելու պատճառ դարձած ահաբեկչական պայթյունից հետո:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, անցած գիշեր ռմբային հարձակում է տեղի ունեցել քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքային գրասենյակի շենքի վրա, որի հետեւանքով մեկ հերթապահող ոստիկան վիրավորվել է: Անհայտ անձինք 2 պայթուցիկ են նետել ԱԶԿ-ի գրասենյակի շենքի վրա եւ փախուստի դիմել: Կուսակցության շենքի դիմաց կայանած ոստիկանության ջրանետ ավտո մեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Գործակալությունը հաղորդում է, որ անցած գիշեր հարձակում է կատարվել Վանի նահանգի Գեւաշ քաղաքի Յըլդոնդուի ժամդարմերիայի պարեկային հրամանատարության շենքի վրա:

 

Նշվում է, որ հարձակումն իրագործվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների կողմից: Նրանք ռումբ են պայթեցրել հրամանատարության շենքի մոտ, ինչի հետեւանքով շենքի մուտքի մոտ հերթապահող զինվորներից երկուսը ծանր վիրավորվել են: Հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել: Տարածաշրջան մեծ թվով զինվորներ են ուղարկվել: