Ուրբաթ օրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հատուկ հեռուստաուղերձով հանդես է եկել վրաց հանրության առջև. փոխանցում է Грузия-Online-ը:
«Ես ցանկանում եմ Ռուսաստանի կողմից վերջին սադրիչ գործողությունների կապակցությամբ հայտարարություն անել: Ռուսաստանի կողմից շրջափակման սահմանագիծը տեղափոխելով' մենք կորցնում ենք մեր վերահսկողությունը հազարավոր հեկտար տարածությամբ մեր հողերի վրա: Սա մեր պետության սուվերենության խնդիրն է, սա այդ գյուղում բնակվող մարդկանց խնդիրն է, որը նրանց դեպքում կյանքի և մահվան հարց է'կապված բերքի և առօրյա անվտանգության հետ»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Նախարարի խոսքերով' իրենք գործ ունեն սադրանքի հետ, ուստի՝ Վրաստանը պետք է զգույշ լինի, որպեսզի կուլ չգնա այդ սադրանքին, ինչը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների:
Նախագահը նաև նշել է, որ ինքը տեղի ունեցածի համար չի մեղադրում կառավարությանը և ոչ մի կապ չի տեսնում Վրաստանի կառավարության գործողությունների և ռուսական կողմի որոշումների միջև:
«Կարծում եմ, որ նման քայլերով Ռուսաստանը պարզապես ստուգում է Վրաստանի նոր կառավարության ամրությունը, մեր միասնականությունն ու վրացական քաղաքական ուժերի միասնությունն ու համագործակցությունը նման հիմնարար հարցերում»,-նշել է նախագահը: