Մայիսի 31-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Հայկ Խ.-ն, որը ըստ բժիշկի տեղեկանքի' ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 06.00-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Հաբեթ Դ.-ն, որը խոստովանել է, որ մայիսի 30-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Քասախ գյուղի Ս. Գալստյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, Հայկ Խ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հաբեթ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն