«Արմենիա» բժշկական կենտրոնից ապրիլի 5-ին ժամը 10:20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արմեն Նախչվանյանը:
Դեպքի առթիվ նույն օրը Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ' դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: