Իրանի օդանավակայանները Թեհրան նահանգում հունիսի 4-ին կդադարեցնեն տեղական և միջազգային ուղղություններով չվերթները Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլահ Խոմեյնիի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ. գրում է ISNA գործակալությունը:

Համաձայն ստացված հաղորդագրության' Թեհրան նահանգում գործող 8 օդանավակայանները երեքշաբթի օրը փակ կլինեն տեղական ժամանակով 08.00-12.00-ը: