ԱՄՆ-ը ձգտում է հասնել այն բանին, որ Իրանը առնվազն տասը տարով կասեցնի իր միջուկային ծրագր իզարգացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է, որ նա «երկնիշ թվով» չափվող տարիների ընթացքում «իր միջուկային ծրագիրը պահպանի այն վիճակում, որում այն ներկայում գտնվում է», ինչպես նաեւ «սառեցնի դրա գոյություն ունեցող առանձին բաղադրիչներ»:
Օբամայի կարծիքով՝ այս առաջարկին Իսլամական Հանրապետության համաձայնության դեպքում ձեռք բերված պայմնավորվածությունները «շատ ավելի արդյունավետ կլինեն Թեհրանի միջուկային ծրագրի հսկման առումով, քան ցանկացած ռազմական գործողություն», որը կարող են ձեռնարկել ԱՄՆ-ը կամ Իսրայելը, ինչպես նաեւ «շատ ավելի արդյունավետ կլինեն, քան պատժամիջոցները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: