ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում որոշել են գործել միասին` Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը հատկապես առանձնացրել են Իրանի միջուկային զենքի հարցը և Լիբանանում տիրող իրավիճակը:

 

Երկու ղեկավարները փաստել են, որ բազմաթիվ այլ հարցերում ևս համաձայն են միմյանց հետ, հատկապես` կապված միջազգային անվտանգության հետ:

Ելիսեյան պալատի հաղորդմամբ` Բայդենն ու Մակրոնը նաև հաստատել են իրենց վճռականությունը` համավարակի դեմ պայքարի հարցում աշխատելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում:

Նրանք նաև հույս են հայտնել, որ Միացյալ Նահանգների վերադարձը Փարիզյան համաձայնագիր կնպաստի, որ միջազգային հանրությունը կատարի կլիմայի փոփոխության դեմ պայքարի իր պարտավորությունները: