Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը կդադարեցնի գործունեությունը: Այդ մասին «Սպորտ Էքսպրես»-ին տված հարցազրույցում ասել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
Մարզիչը չի բացառել, որ Ռուսաստանի գավաթի շրջանակում «Ռյազան»-ի հետ կայանալիք հանդիպումը վերջինը կլինի թիմի համար:
Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչը պատճառների մասին խոստացել է խոսել «Ռյազան»-ի դեմ կայանալիք խաղից հետո: Նրա խոսքով, ակումբը հենց այնպես չի կարող դադարեցնել գործունեությունը: «Ես չեմ ցանկանում, որ այն առանց բացատրությունների ուղղակի դադարեցնի գործունեությունը: Այդպես չպետք է լինի»,- ասել է Գրիգորյանը:
Հարցին, թե նման իրավիճակում ինչպե՞ս են պատրաստվում «Ռյազան»-ի դեմ հանդիպմանը, Ալեքսանդր Գրիգորյանը պատասխանել է. «Լսեք, կան հանգամանքներ, ու կա «տղամարդ» բառը: Տղամարդիկ դուրս կգան ու կխաղան՝ անկախ հանգամանքներից: «Արարատ» թիմի տղամարդիկ: Իսկ մնացածը կասեմ ասուլիսի ժամանակ»: