Մոսկվայի «Արարատ»-ի նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը հայտարարություն է արել ակումբի ապագայի վերաբերյալ:
«Արարատում ամեն ինչ կարգին է, թիմը կշարունակի իր գոյությունը, բայց ակումբում կլինեն փոփոխություններ: Ես դուրս եմ գալիս հիմադիրների թվից, իմ փոխարեն գործադիր տնօրեն կլինի Իգոր Կորոտկովը:
Իմ 100% բաժնետոմսերը տալիս եմ ժողովրդին, որպեսզի Կորոտկովը զբաղվի դրանց ճիշտ բաշխմամբ: Նրան վստահում եմ:
Ցանկանում եմ նաև ներողություն խնդրել Արամ Աշոտի Գաբրիելյանից, երկրպագուներից, ֆուտբոլիստներից իմ էմոցիաների համար»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է Чемпионат-ը:
Նշենք, որ թիմի նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կորոտկովը ասել է, որ Վալերի Հովհաննիսյանը վճարել է ամբողջ պարտքը և ակումբը նրա հանդեպ չունի ֆինանսական պահանջներ: