«Ալաշկերտ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրիի հետ: Այս մասին գրում է հայկական ակումբի կայքը:
Հայաստանի ավարտված առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը 24 հանդիպում է անցկացրել «Ալաշկերտ»-ի կազմում և 1 գոլի հեղինակ է դարձել:
Կվեկվեսկիրին կարիերան կշարունակի Մոսկվայի «Արարատ»-ում:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Իրակլիին՝ հետագա կարիերայում: