SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում և հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Մանուկյանը, Երևան քաղաքի Զեյթունի 5/ա փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Գալստյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցում հաշվառված 23-ամա Մուշեղ Ղևոնդյանը։

Վերջինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր, ով Երեւանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահն էր՝ Մուշեղ Ղեւոնդյանը:

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ի գիշերը հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը:

Ակումբը ցավակցում է Ղևոնդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին»,- ասվում է ակումբի ֆեյսբուքի էջում: