Չինական «Ցինդաո Հայնյու» ակումբի սերբ ֆուտբոլիստ Գորան Գոգիչը մահացել է թիմի մարզումներից հետո. տեղեկացնում է b92.net-ը:
Մարզումներից հետո՝ ավտոբուսի մեջ, 29-ամյա ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և ֆուտբոլիստը մահացել է:
Նշենք, որ անցյալ տարի ակումբի կազմում սերբ խաղացողը դարձել է երկրի չեմպիոն: