Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում այսօր տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում:

Միմյանց դեմ պայքարեցին «Արարատը» և «Ալաշկերտը»: Թիմերի միջև դիմակայությունը ավարտվեց «Արարատի» հաղթանակով' նվազագույն 1:0 հաշվով: Միակ գոլը 85-րդ րոպեին հեղինակեց Ալեքսանդր Ռակիչը:

Հիշեցնենք որ ավելի վաղ «Բանանցը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ:

«Միկան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին»: