Վրաստանի արտաքին քաղաքականության ուղեգիծն անփոփոխ Է, երկիրը կշարունակի ԵՄ-ին ինտեգրվելու ուղին եւ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է մարտի 26-ին Թբ իլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

 

«Վրացական երազանք» կոալիցիան 2012 թվականին իշխանության գալուց հետո հայտարարել Է իր արտաքին քաղաքականության գերակայությունների մասին, խոսքը, մասնավորապես, վերաբերում Է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելուն եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

 

«Մեր ճիշտ եւ կառուցողական քաղաքականության արդյունքում մենք հասանք ապաԷսկալացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման»,-հայտարարել Է վարչապետը: Միեւնույն ժամանակ, խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին, Ղարիբաշվիլին պնդում Է, որ «քաղաքական համատեքստում մենք նշանակալի ձեռքբերումներ չունենք, սակայն կան բարելավումներ առեւտրատնտեսական բնագավառում»: Նա հավելել Է, որ Վրաստանն ապագայում Էլ կշարունակի «կառուցողական եւ պրագմատիկ քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ»:

 

«Մեզ համար շատ կարեւոր Է, որ մեր ռազմավարական գործընկերները, այդ թվում՝ Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը, աջակցում են մեզ եւ խորհուրդ են տալիս շարունակել կառուցողական երկխոսությունը»,-հավելել Է վարչապետը:

 

Ղարիբաշվիլին նաեւ նշել Է, որ Վրաստանը շարունակում Է Եվրամիությանն ինտեգրվելու իր ուղին եւ հույս ունի, որ ԵՄ-ի երկրները շուտով կչեղարկեն այցագրային ռեժիմը հանրապետության հետ: